-
08.06.2016|
13:41
1992-ին Ռիո դե Ժանեյրոյում բարձրագույն մակարդակով Միջազգային համաժողովում նոր տոն է առաջարկվել՝ Օվկիանոսների համաշխարհային օրը՝ գրում է calend.ru-ն:
-
08.06.2016|
13:38
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները հուլիսի 7-9-ին, Վարշավայի գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի հետագա զսպումը և որոշում կընդունեն՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:
-
08.06.2016|
13:37
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի հետ դեբատների ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ից դժգոհությունը չպետք է դառնա բլոկից դուրս գալու պատճառ՝ նշելով, որ այլապես Մեծ Բրիտանիան կվերածվի փոքր Անգլիայի՝ գրում է The Independent-ը։
-
08.06.2016|
13:36
Մի շարք նահանգներում սուպերերեքշաբթիի փրայմերիզներից ամենահամեղ պատառը եղել է Կալիֆոռնիա նահանգը։ Դեմոկրատների համար այնտեղ խաղարկվում էր կուսակցական համագումարի 475 պատվիրակի ձայն, իսկ հանրապետականների համար՝ 172։
-
08.06.2016|
13:35
Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
-
08.06.2016|
13:34
Ադրբեջանի քաղաքացի, 1977-ին ծնված Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի սահմանը:
-
08.06.2016|
13:33
ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծին է անդրադարձել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անընդունելի որակելով միջադեպը և կոչ անելով զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից և մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները:
-
08.06.2016|
11:27
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
-
08.06.2016|
11:26
Հունիսի 12-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Մոսկվայի կառավարության աջակցությամբ տեղի կունենա ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգը՝ նվիրված ԱՊՀ 25-ամյակին և Ռուսաստանի օրվան։
-
08.06.2016|
11:24
Հունիսի 7-ին «Բար Կարոլա» ակումբում կազմակերպվող մշակութային բուհերի ուսանողների հերթական հանդիպումն էր արվեստի նշանավոր ներկայացուցիչների հետ. այս անգամ երիտասարդների հյուրն էր սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։